Ոսկու քաշը, որը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում, կազմում է 18 կիլոգրամ: Այս մասին TACC գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:
«Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում ընդամենը գտնվում է 18 կիլոգրամ ոսկի»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ չհրկիզվող պահարանը պահվում էր շինություններից մեկում, որն ավերել էին ջրահոսքերը: Ընդամենն ամբարտակի փլուզման հետևանքով ջուրը քշել-տարել է ժամանակավար տիպի երկու հանրակացարան ու ևս երեք շինություն:
Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փակ մետաղյա չհրկիզվող պահարանը գտնվել է լճախորշերից մեկի ցամաքեցումից հետո: Հետաքննությունը պլանավորում է միջնորդել կալանք դնելու ոսկու վրա՝ տուժածների կողմից հնարավոր հայցապահանջները փոխհատուցելու համար:
Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի կասկադի փլվելու հետևանքով զոհվել է 15 մարդ, հինգի ճակատագիրը մնում է անհայտ: