fbpx
Աշխարհ

Ռուսաստանը մտադիր է դուրս գալ ԵԱՀԿ ԽՎ-ից

Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին:

«Դաշնային խորհուրդը Պետդումայի հետ միասին որոշում կպատրաստի, որպեսզի կասեցվի Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին և սառեցվի այդ կազմակերպությանը Ռուսաստանի Դաշնությունից վճարումները»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Դրանից հետո որոշումը կուղարկվի ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ստորագրված Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարների կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ