ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել, որով Ռուսաստանում կշարունակի գործել բրնձի արտահանման արգելքը։
Սահմանափակումը կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Արգելքը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա։
Որոշման մեջ նաև ասված է, որ բրինձ հնարավոր կլինի ուղարկել արտերկիր՝ որպես մարդասիրական օգնություն, ինչպես նաև միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում:
Բրնձի արտահանման արգելքի մասին որոշումն ընդունվել է ներքին շուկայի կայունությունը պահպանելու համար։