fbpx
Սպորտ

Ռեալը, Forbes-ի վարկածով, աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է

Հայտնի ֆինանսատնտեսական Forbes ամսագիրը հրապարակել է մոլորակի 30 ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը։

Այսպիսով, ամենաթանկ ֆուտբոլային ակումբը դարձել է Մադրիդի «Ռեալը», որի արժեքը գնահատվում է 6,6 միլիարդ դոլար, «Բարսելոնան» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 6,55 միլիարդ դոլարով:
Չորրորդը «Լիվերպուլն» է, որի ակտիվները գնահատվում են 5,37 միլիարդ դոլար: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների հնգյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»՝ 5,1 միլիարդ դոլար:

Վարկանիշային աղյուսակում ամերիկյան «Օսթինը» զբաղեցրել է 28-րդ տեղը. ամերիկյան ակումբի արժեքը գնահատվում է 750 միլիոն դոլար, անգլիական «Բրայթոնը» 29-րդ տեղում է (730 միլիոն դոլար): Կանադական «Տորոնտոն» (725 մլն դոլար) եզրափակել է աշխարհի 30 ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ