fbpx
Սպորտ

Ռեալը վստահ է, որ Բենզեման ու Մոդրիչը կերկարաձգեն իրենց պայմանագրերը

Կարիմ Բենզեման և Լուկա Մոդրիչը կմնան «Ռեալում», իսկ Տոնի Կրոսը դեռ պետք է կողմնորոշվի ապագայի հարցում:

Այս բոլոր խաղացողների պայմանագրերը մադրիդցիների հետ ուժի մեջ են մինչև 2023 թվականի հունիսը։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Մադրիդի «Ռեալի» ղեկավարները չեն կասկածում, որ Բենզեման ու Մոդրիչը հաջորդ մրցաշրջանում կխաղան ակումբում: Սպասվում է, որ Կարիմի ու Լուկայի հետ բանակցություններում խնդիրներ չեն լինի։

Մադրիդը Մոդրիչին օրինակ է համարում մյուս խաղացողների համար։ Մինչ այժմ նրա հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ չեն եղել, սակայն Մադրիդի «Ռեալը» լիովին վստահ է, որ նա չի հեռանա ակումբից։ Լուկան ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մադրիդում. Նշվում է, որ խորվաթի աշխատավարձը չի փոխվել կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր, երբ նա համաձայնել է 10%-ով կրճատել՝ օգնելու ակումբին հաղթահարել համաճարակի հետևանքները:

Մոդրիչը առաջարկներ է ստացել Ալ-Նասրից, որի կազմում վերջերս հանդես է եկել Կրիշտիանու Ռոնալդուն, և MLS-ի ակումբներից։ Կիսապաշտպանը կարծում է, որ կարող է խաղալ ևս մի քանի տարի:

Ավելի քիչ հստակ է իրավիճակը Տոնի Կրոսի շուրջ. կիսապաշտպանը կարող է կարիերան ավարտել մրցաշրջանի ավարտից հետո: Խաղացողին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Թոնին որոշում կկայացնի փետրվարին։ Նշվում է, որ փողը նրան չի մոտիվացնում։ Մարզչական շտաբը գոհ է Կրոսից։

Ֆուտբոլիստը ցանկանում է ավարտել իր կարիերան Մադրիդում, այնուհետև զարգացնել անձնական նախագծեր՝ ֆուտբոլի ակադեմիա (երեխաների համար մարզչական հավելված) և Einfach Mal Luppen փոդքաստը, որը նա վարում է իր եղբոր՝ Ֆելիքսի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ