Ռեալ մադրիդը ցույց է տվել Վատագույն ցուցանիշը՝ սկսած օգոստոսից

Մադրիդի «Ռեալի»՝ Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրի հանդիպումն այնքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացրել երկրպագուների շրջանակում:

«Արքայական» ակումբը 0:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ներկա էր 53412 երկրպագու: Սա մրցաշրջանի վատագույն ցուցանիշն է՝ սկսած օգոստոսից, երբ «Խետաֆեի» հետ խաղին ներկա էր 48446 հանդիսական:

Տնային վերջին 4 խաղերում «Ռեալը» չի կարողանում մարզադաշտ բերել 60000 երկրպագու: Միջին այցելությունը 63747 է, որը երկու հազարով պակաս է նախորդ մրցաշրջանից:

Այս մասին հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ