fbpx
Սպորտ

Ռեալը նոր տրանսֆերային նպատակ ունի

Բեռլինի «Յունիոնի» պաշտպան Դիոգո Լեյտեն կարող է կարիերան շարունակել եվրոպական այլ ակումբում, հայտնել է ինսայդեր Ռուդի Գալետին։

Լրագրողի տեղեկություններով՝ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են երկու ակումբներ։ Խոսքը «Ռեալի» ու Լևերկուզենի «Բայերի» մասին է։

Լեյտեն իր հերթին պատրաստ է թիմը փոխել մրցաշրջանի ավարտին։ «Յունիոնը» դեմ չէ, որ ֆուտբոլիստը հեռանա, եթե նրա տրանսֆերի համար համապատասխան գումար առաջարկեն։

Լեյտեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։ Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 27 հանդիպում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ