Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց «Բարսելոնային» և դուրս մնաց պայքարից (դիմակայության հաշիվը՝ 1-4):
«Արքայական ակումբը» վերջին 23 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ մրցաշրջանում 5 անգամ խոշոր հաշվով պարտություն է կրում:
Ավելի վաղ Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալը» 0-3 հաշվով պարտվել է «Էյբարին» և «Սևիլիային, 1-5 հաշվով՝ «Բարսելոնային», իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «սերուցքայինները» սեփական դարպասը 3 անպատասխան գնդակ են ընդունել ԲԿՄԱ-ի հետ խաղում:
Վերջին անգամ «Ռեալը» մեկ մրցաշրջանում 5 անգամ խոշոր հաշվով պարտվել է 1995-96թթ. խաղարկությունում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել է «Այաքսին» (պատասխան հանդիպումը՝ մարտի 5-ին):
Հաղորդում է armsport.am-ը։