fbpx
Սպորտ

Կլասիկոյից հետո Վարանը հրապարակել է վնասված ոտքի լուսանկարը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանն Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից հետո Instagram-ում հրապարակել է վնասված ոտքի լուսանկարը:

25-ամյա ֆրանսիացին վնասվածք է ստացել երկրորդ գոլի դրվագում, երբ փորձում էր «փակել» Դեմբելեի փոխանցումը, բայց արդյունքում դարձավ ինքնագոլի հեղինակ:

Վնասվածքի լրջության վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը, իսկ պատասխան խաղում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ