Սպորտ

Պոգբան որոշել է՝ ում ընտրել Յուվենտուսի՞ն, թե՞ Ռեալին

Ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Շիրայի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», չնայած «Ռեալի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրությանը։

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս չի շտապում բաց թողնել կիսապաշտպանին և փորձելու է ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագրով նրան պահել ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 32 հանդիպում, խփել 5 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ