fbpx
Սպորտ

Ռեալի գործերը լավ են ընթանում․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-0).

«Վալվերդեն շատ լավ է խաղում: Կրոսը վատ փոխանցումներ չունի, նա գիտի, թե ինչպես ընտրել լավագույն լուծումը։

Ռոդրիգոն վերադարձել է իր լավագույն մարզավիճակին և շատ գոլեր է խփում: Նա գոլեր է խփում ոչ միայն ձախ եզրից, այլև կենտրոնական գոտուց։ Հիանալի գոլ․․․

Սակայն, իմ կարծիքով, ամենևին էլ կարևոր չէ, թե ով է գոլ խփում։ Ամենակարևորը թիմային աշխատանքն է։ «Ռեալի» գործերը լավ են ընթանում։ Երկրպագուներն ինձ ևս դուր են գալիս, և դա ինձ շատ է ուրախացնում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ