fbpx
Սպորտ

Ռեալի հայտացուցակը Բարսելոնայի հետ խաղի համար

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի հայտացուցակը Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղի համար: «Սերուցքայինների» մրցակիցը կատալոնական «Բարսելոնան» է: Հանդիպումը կկայանա այսօր` ուղիղ կեսգիշերին:

Մադրիդցիների կազմ է վերադարձել Տոնի Կրոսը, որը բաց էր թողել «Ալավեսի» հետ հանդիպումը: Դանի Կարվախալն ու Ռաֆայել Վարանը, որոնք որակազրկված էին «Ալավեսի» հետ խաղի ժամանակ, նույնպես շարք են վերադարձել:

«Ռեալին» չի օգնի Խեսուս Վալյեխոն, որը վնասվածք ունի:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ