«Ռեալը» Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած խաղում հաղթեց «Աթլետիկին» 3:0 հաշվով:
«Ռեալի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կարիմ Բենզեման: Բենզեման իր գոլերը խփեց 47, 76, 90-րդ րոպեներին:
Նշենք, որ այս խաղից հետո «Ռեալը» 64 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
https://www.youtube.com/watch?v=ZjfKRGb_1WM