The Independent-ի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային փոխանակություն են քննարկում։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է գալ Մադրիդ ու դրա փոխարեն «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը տեղափոխվել Փարիզ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը խնդիրներ ունի մադրիդյան թիմի մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ Խնդիրներ էին առաջացել նաև Նեյմարի ու ՊՍԺ-ի մարզական տնօրենի միջև։