Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությանը կկայանա մրցաշրջանի ավարտին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն հույս ունի փոխել իրավիճակը, սակայն 24-ամյա ֆրանսիացուն պահելը շատ բարդ խնդիր է համարվում։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։