fbpx
Սպորտ

Ռեալը չի բանակցի ՊՍԺ-ի հետ. լրագրող Պեդրոլը՝ Մբապեի մասին

Իսպանիան հերքել է լուրերն այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամռանը ձեռք բերել Կիլիան Մբապեին:

Վերջերս բրիտանական The Telegraph թերթը գրել էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է օգտվել ՊՍԺ-ում ստեղծված անորոշությունից՝ կրկին փորձելով ձեռք բերել Կիլիան Մբապեին:

Սակայն լրագրող Խոսեպ Պեդրոլը հերքել է El Chiringuito-ի այս տեղեկությունը։ «Ռեալը» չի բանակցի ՊՍԺ-ի հետ, դա բացառվում է»,- ասել է նա։

«Ռեալը» փորձեց ձեռք բերել ֆրանսիացուն նախորդ ամառ, սակայն հարձակվողը մնաց ՊՍԺ-ում: Փարիզցիները հայտարարեցին, որ նրա նոր պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականը, սակայն հետո բազմիցս տեղեկություններ են հայտնվել, որ համաձայնագիրն իրականում ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ, և այն ներառում է մրցաշրջանի երկարաձգման տարբերակը։

Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 39 խաղում խփել է 36 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ