Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան շարքից դուրս կմնա 8-10 շաբաթով, հայտնում է Mundo Deportivo-ն։
21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ուսման Դեմբելեի հետ Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ բախման արդյունքում։
«Ռեալի» բժշկական ծառայության կողմից այսօր անցկացված հետազոտությունից հետո Կամավինգայի մոտ ախտորոշվել է աջ ծնկի արտաքին կողմնակի կապի պատռվածք»,- ասվում է մադրիդյան ակումբի հաղորդագրության մեջ։
Այս մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։