Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» ցավակցական ուղերձ են հղել են Լուիս Էնրիկեի ընտանիքին՝ տեղի ունեցած ողբերգության համար:
Նախօրեին 49-ամյա մասնագետը հայտնել էր իր դստեր մահվան մասին:
««Ռեալը» կիսում է Լուիս Էնրիկեի և նրա ընտանիքի ցավը դստեր մահվան կապակցությամբ։ Ակումբը ցանկանում է խորը ցավակցություն հայտնել այս դժվարին ժամանակներում»,-նշվում է «արքայական» ակումբի թվիթերյան էջում։
«Մեր ցավակցությունն ու կարեկցանքը Լուիս Էնրիկեին և նրա ընտանիքին այս ծանր շրջանում։ Հանգչիր խաղաղությամբ, Կսանա»,-ցավակցել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Հարկ է նշել, որ մարզական իր կարիերայում Էնրիկեն հանդես է եկել երկու թիմերում՝ 1991-1996-ը՝ «Ռեալում», իսկ 1996-2004-ը՝ «Բարսելոնայում»։
