Իսպանական երկու գրանդները՝ «Ռեալը» և «Բարսելոնան», ցանկանում են գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում:
Ակումբների ղեկավարության կարծիքով Զիդանի և Վալվերդեի գլխավորությամբ «Ռեալը» և «Բարսան» չեն կարողանում ցուցադրել այն խաղը, որը ակնկալում են երկրպագուները: Յուրգեն Կլոպի տարբերակը ձեռնտու կլինի երկու ակումբների համար էլ:
Կլոպից բացի ակումբները մտադիր են իրենց թիմ հրավիրել հոլանդացի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկին:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Լիվերպուլը» այս մրցաշրջանում գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ նախորդ մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների լիգան։