Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Սևիլյան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեց «Ռեալին»։
Առաջին խաղակեսում տանտերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը․ աչքի ընկան Ռակիտիչն ու Լամելան։
Երկրորդ խաղակեսում արդեն մադրիդյան թիմի ֆուտբոլիստները երեք անգամ աչքի ընկան․ նախ գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն, հետո՝ Նաչոն, իսկ հանդիպման վերջին րոպեներին հյուրերին հաղթանակ պարգևեց Բենզեման։
Այս խաղից հետո «Ռեալը» վաստակեց 75 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սևիլյան» 60 միավորով երրորդն է։
