fbpx
Սպորտ

Ռեալը հերթական անգամ խանգարել է Բարսելոնային․ Marca

Հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ը ի սկզբանե պատրաստ չի եղել վճարել Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ի պահանջած գումարը (մոտ 300 մլն եվրո): Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, ողջ ամռան ընթացքում «արքայական» ակումբը պաշտոնական առաջարկ չի կատարել: Մադրիդցիների հետաքրքվածությունը ձևական բնույթ է կրել։ Նրանք պարզապես նպատակ են ունեցել խանգարել «Բարսելոնա»-ին:

Ընդգծվում է, որ տրանսֆերային այդ տակտիկան բավականաչափ խանգարել է կատալոնական ակումբին, քանի որ այդ պայմաններում նրանք չեն կարողացել նվազեցնել գործարքի արժեքը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ն այդպես էլ չկարողացավ հրավիրել իր գլխավոր թիրախին՝ Պոլ Պոգբային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ