Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Մադրիդի «Ռեալը» և «Սևիլիան»:
Առաջին խաղակեսում թիմերը հիմնականում չեզոք պայքար էին տանում: Հյուրերը մեկ ամգամ գրավեցին Կուրտուայի դարպասը, բայց մրցավարը խաղի կանոնների խախտում արձանագրեց:
Երկրորդ խաղակեսի 12-րդ րոպեին Կազեմիրոն առաջ մղեց «արքայական» ակումբին: 7 րոպե անց Լյուկ դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը: Ընդունած գոլից ընդամենը 5 րոպե անց Կազեմիրոն դարձյալ առաջ մղեց իր թիմին՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 43 միավորով առաջատարն է՝ գերազանցելով «Բարսելոնա»-ին 3 միավորով․ կատալոնական ակումբն իր հանդիպումը կանցկացնի վաղը:
«Սևիլիան» 35 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում: