Դանի Սեբալյոսը մեկնաբանել է «Ռեալի» տարած հաղթանակը «Ուեսկայի» նկատմամբ (3:2):
«Սա իմ առաջին գոլն էր «Սանտագիո Բեռնաբեուում»: Երեկ ընտանիքիս ասացի, որ եթե դուրս գամ խաղադաշտ, ապա անպայման դառնալու եմ գոլի հեղինակ: Մարզիչը հենց սկզբից հասկացրել է, որ բոլորս հնարավորություն ենք ունենալու:
Իսկոն և մյուս ֆուտբոլիստները պատասխանել են դրան իրենց գործողություններով:
Վստահ եմ՝ «Ռեալը» կրկին վերադառնալու է նախկին բարձունքին: Իմ ապագան պարզ է: Ես երազում եմ հաղթել «Ռեալի» հետ ու ոչ ոք դա ինձնից չի խլի: Ես կպայքարեմ դրա համար ամեն օր»,- Սեբալյոսի խոսքը մեջբերում է El Chiringuito: