Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Սելտաին»:
Բենզեման հանդիպման 12-րդ րոպեին առաջ է մղել «Ռեալին»: 61-րդ րոպեին Կրոսը շքեղ հարվածով կրկնապատկեց հաշիվը: 80-րդ րոպեին Վասկեսը մադրիդցիների կազմում խփեց 3-րդ գոլը: Խաղավերջում Իկեր Լոսադան խփեց մեկ պատասխան գնդակ:
Նշենք, որ հանդիպման 56-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Լուկա Մոդրիչը:
https://www.youtube.com/watch?v=FzzExg-jtvI

