Ռեալը պարտություն կրեց

Հրապարակող՝

Լա Լիգա․ Ռեալը տանը Վիլյառեալից վատ տեսք ուներ

Ամենադիտվածներ

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Մալյորկային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

13-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Արքայական թիմի իսպանացի պաշտպան Նաչոն։

59-րդ րոպեին 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Ռեալի» իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։ Սեյվ կատարեց «Մալյորկայի» սերբ դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը։

«Ռեալը» 45 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ Այս տուրում «Բարսելոնան» փետրվարի 5-ին կընդունի «Սեւիլիային»։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Ամենաթարմ