fbpx
Սպորտ

Ռեալը շնորհակալական խոսք է հայտնել Նավասին

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Կեյլոր Նավասը տեղափոխվել է ՊՍԺ։

32-ամյա կոստառիկացու փոխարեն Մադրիդի «Ռեալի» շարքերը համալրել է Ալֆոնս Արեոլան։

«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը Նավասի՝ թիմից հեռանալու մասին հայտարարության մեջ անդրադարձել է ակումբում անցկացրած հինգ տարիների ընթացքում դարպասապահի ունեցած դերին․

«Ակումբը ցանկանում է իր երախտագիտության խոսքը հայտնել խաղացողին ցուցադրած նվիրվածության ու պահվածքի համար թիմում անցկացրած հինգ տարիների ընթացքում։

Նավասը մեր պատմության ամենանշանակալի էջերից մեկի մի մասն էր, որի ընթացքում ակումբը 12 տիտղոս նվաճեց, այդ թվում Չեմպիոնների լիգայի երեք գավաթները։

Ակումբը ամենայն բարիք է մաղթում ֆուտբոլիստին իր կարիերայի նոր փուլում»,-ասված է «արքայական» ակումբի հայտարարության մեջ։

Նշենք, որ Կեյլոր Նավասը «Ռեալ» էր տեղափոխվել 2014 թվականին «Լևանտեից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ