fbpx
Սպորտ

Ռեալը տրանսֆերային առաջարկ է կատարել Դեյվիսի համար․ Diario AS

Diario AS պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մոտ 30 միլիոն եվրո է առաջարկել Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնս Դեյվսի համար։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը մերժել է «Սերուցքայինների» առաջարկը, քանի որ մտադիր է կանադացի պաշտպանի վաճառքից նվազագույնը 50 միլիոն եվրո ստանալ։

Ավարտված մրցաշրջանում Դեյվիսը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Դեյվիսի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ