Մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել․ Թունյան

Հրապարակող՝

Տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք․ Բաբկեն Թունյան

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրություն է ներկայացրել` նշելով, որ մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել:

Ըստ Թունյանի՝ Հայաստանում 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում գրանցված ՍՊԸ-ների քանակը շեշտակի աճել է:

«Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2735 ՍՊԸ, որից 1443-ը մարտին, 1292-ը՝ ապրիլին:

2021 թվականի մարտ-ապրիլի համեմատ գրանցված ՍՊԸ-ների քանակն աճել է 2.3 անգամ կամ 1541-ով:

Նախաճգնաժամային 2019 թվականի մարտ-ապրիլի համեմատ նույնատիպ աճ կա:

Կտրուկ (մոտ 50%-ով) աճ է գրանցվել նաև նոր գրանցված Ա/Ձ-ների մասով»,- գրել է նա:

Ամենաթարմ