Սպորտ

Ռեշֆորդը խոսել է ՄՅՈՒ-ի լավագույն քառյակում հայտնվելու հավանականության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է ակումբի կազմում ՝ մրցաշրջանի ավարտից հետո լավագույն քառյակում հայտնվելու հնարավորության մասին:

«Դա հեշտությամբ չի ստացվի, չնայած անհնար էլ չէ: Մեզ պետք չէ կենտրոնանալ այլ թիմերի վրա: Մենք լավագույն ձևով ենք ներկայանում, երբ կենտրոնանում ենք մեզ վրա և բարելավում ենք մեր խաղը:

Դա «Մանչեսթեր Յունայթեդի» համար լավ ֆուտբոլ խաղալու միակ ճանապարհն է, և մենք պետք է վերադառնանք դրան:

Միշտ մտածել եմ, որ էներգետիկ խաղի շնորհիվ տնային խաղերում հաղթանակ տանելն ավելի հեշտ է:

«Օլդ Թրաֆորդը» յուրահատուկ դիրք ունի: Մրցակիցների համար հեշտ չէ գալ այստեղ ՝ հաշվի առնելով մեր երկրպագուների աջակցությունը: Լավագույն դեպքում մենք խաղում ենք այնպիսի տեմպերով, որը դժվար է կանգնեցնել: Մենք սա որպես ուղեցույց ենք օգտագործում,որ շարունակենք խաղալ նույն տեմպերով»,- ասել է Ռեշֆորդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ