Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիսը հանդես է եկել հայտարարությամբ:
Մենեջերը հայտնել է, որ Նուրմագոմեդովը երկրորդ անգամ չի մենամարտի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:
«Մաքգրեգորը խոսում է ռևանշի մասին, սակայն Խաբիբը հնարավորություն չի տա նրան: Եթե Մաքգրեգորը ռևանշ է ցանկանում, ապա պետք է առնվազն 3 մենամարտում հաղթանակ տանի»,- ասել է Աբդել-Ազիսը:
Հայտնենք, որ հունիսի 7-ին Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:
Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից: