fbpx
Զինված Ուժեր

ՊՆ փոխնախարարը մեկուսացել է

ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ փոխնախարար Գաբրիել Բալայանը կոնտակտավոր է, որի պատճառով էլ մեկուսացել է:

Հայտնի է, որ նա օրեր առաջ թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական:

«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ և այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնեց Ստեփանյանը:

Խոսնակը նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով ԶՈՒ բոլոր օղակների անձնակազմի հետ ՊՆ ղեկավարության մշտական անմիջական շփումը, ելնելով ԶՈւ անձնակազմի առողջապահական անվտանգության պահպանմամբ՝ ռազմաբժշկական ընթացակարգերով սահմանված չափորոշիչներով որոշակի պարբերականությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը թեստավորվում է, Բալայանը օրեր առաջ էր թեստավորվել և պատասխանը բացասական էր:

Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ