fbpx
Սպորտ

Եվրոպայի առաջնություն․ ռինգ է դուրս եկել Անուշ Գրիգորյանը

Մադրիդում ընթացող կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պարտվել է առաջին մենամարտում:

Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ պարտվել է սերբ մրցակցի և լքել պայքարը:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը:

64 կգ քաշային բռնցքամարտիկը օգոստոսի 28-ին կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ