Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ դատական նիստը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված հետաձգվել է:
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,-ասվում է գրառման մեջ։