fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ ներկայացված բողոքը մասնակի բավարարվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մասնակիորեն բավարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը:

Ըստ դատարանի որոշման՝ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը։ Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժեց։

Հիշեցնենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին: Ավելի վաղ արգելանք էր դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով այն հանվել էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ