ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանակ թիմը Facebook-ում գրառում է կատարել: Նրանք հայտնում են, որ բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։
Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան»,-ասվում է գրառման մեջ։