Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցներին

Ամենադիտվածներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան մայիսի 28-ին, աջակիցների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով

«Մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են, սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը, սխալվել եմ։ Նաև ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձությունները՝ հնարավոր և անհնարին, անցյալում են, ևս սխալվել եմ։ Բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից, և ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, և ճիշտ հակառակը, մի շատ լուրջ և նոր շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու, և ես ուրախ եմ, տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու, և կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որի հետ առաջ շարժվելու և նոր հաղթանակներ ունենալու պարտադիր ճանապարհ է լինելու։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ձեզ բոլորիդ աջակցության համար։ Անկեղծ ասած՝ մեկ տարի առաջ չէի մտածում, որ այսքան անելիքներ առջևում կան»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 

Ամենաթարմ