Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

Ամենադիտվածներ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը հետաձգվեց

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:

Ինչպես փոխանցել է աղբյուրը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Բժշկական կենտրոնից չեն հայտնել, թե խոսքն ինչ վիարահատության մասին է՝ ընդգծելով, որ դա անձնական ինֆորմացիա է։

Ինչպես տեղեկացրել էինք, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, այժմ կալանքի տակ գտնվող նախկին նախագահին երեկ՝ հոկտեմբերի 8-ին առավոտյան, տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա երկու անգամ հետազոտություն էր անցել նույն բուժհաստատությունում։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ