fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցիքին զենքով հանեց հայաստանցիքի դեմ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հասկանու՞մ եք: Ղարաբաղից 300 հոգանոց լրիվ զինված (այդ թվում` դիպուկահարներով) զորք են բերել, որ մեր վրա կրակեն: Ընդ որում, հրամանում հստակ ասվել է, որ հավաքական այդ գումարտակը կազմվի ղարաբաղցի սպաներից ու ենթասպաներից:

Ու սրանք հիմա ասում են, որ Քոչարյանը սահմանադրական կարգ չի խախտել: Ու սրանք ասում են, թե մենք ենք ղարաբաղցի-հայաստանցի բաժանում անում:

Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցիքին զենքով հանեց հայաստանցիքի դեմ, Ռոբերտ Քոչարյանը բանակին հանեց խաղաղ ժողովրդի դեմ: Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի ու նստի երկար-երկար տարիներ, որպեսզի երբեք որևէ մեկը նման բան չանի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջերս BBC-ն հոդված էր հրապարակել Մարտի 1-ի գործի մասին՝ նշելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ):

https://www.facebook.com/danioanis/posts/10218565904435894

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ