ՏՏ

Ստեղծվել է հատուկ ռոբոտ՝ միայն գրկախառնությունների համար

Գիտնականները հատուկ ռոբոտ են ստեղծել, որը նախատեսված է միայն գրկախառնությունների համար։ Ռոբոտին ներկայացրել են Մաքս Պլանկի ինտելեկտուալ համակարգերի ինստիտուտի և Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողները։

Այս մասին հայտնում է Tech Xplore-ը։ Ռոբոտը կոչվում է Huggiebot 2.0։

Գաղափարի համահեղինակներից Ալեքսիս Բլոկը նշում է, որ իրենք զգում էին՝ գրկող ռոբոտը պետք է լինի ջերմ, փափուկ, մարդու չափսեր ունենա, պատկերային առումով ընկալի գրկվողին, դա անի վերջինիս չափերին ու դիրքին համապատասխան, ինչպես նաև բաց թողնի, երբ գրկվողը կցանկանա ավարտել գրկախառնությունը։

Պարբերականը հայտնում է, որ ռոբոտի գլուխը ստեղծվել է 3D տպիչի միջոցով։ Այն բաղկացած է համակարգչից, էկրանից, սենսորով տեսախցիկից և այլն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ