Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե նախագահ Ռոհանին ստորագրել է ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը,- տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Հանրապետության նախագահի կողմից Զարիֆի հրաժարականի ընդունման մասին շրջանառվող լուրերը կտրականապես հերքում եմ»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Վաեզին: