fbpx
Աշխարհ

Ռոհանին հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանների մասին

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հնարավոր են այն դեպքում, եթե Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցներն ու իրականացնի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Բանակցությունների դուռը փակ չէ, եթե ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցներն ու իրականացնի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները»,- ասել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փաստացի պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ պատժամիջոցներ սահմանելով: Ռոհանին նաև նշել է, որ Իրանը որոշում կընդունի՝ հիմնվելով գործողությունների, այլ ոչ թե խոսքերի վրա:

Նշենք, որ այս տարվա մայիսին պատժամիջոցների հերթական խստացումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ: Նա վստահություն հայտնեց, որ իրանցիները «շուտով կզանգեն և բանակցելու ցանկություն կհայտնեն», սակայն Թեհրանում հերքում են նման հնարավորությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ