Ռոհանին ու Ասադը պայմանավորվել են շարունակել համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում

Ամենադիտվածներ

Ռոհանին ու Ասադը պայմանավորվել են շարունակել համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Այս մասին հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»ն։

Ըստ հաղորդագրության՝ Ռոհանին ու Ասադը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում և պայմանավորվել շարունակել համակարգումը բոլոր մակարդակներում։

«Ռոհանին ընդգծել է, որ Թեհրանը կշարունակի Սիրիային տրամադրել անհրաժեշտ ամեն բան՝ ահաբեկչության դեմ պայքարն ավարտին հասցնելու և երկրի վերականգնումը սկսելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին Ասադը երախտագիտություն է հայտնել Ռոհանիին և իրանցի ժողովրդին՝ Սիրիայի օրինական իշխանություններին աջակցելու համար։

Աղբյուրը՝ https://www.shantnews.am

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ