Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներց մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին բարեգործական համերգ է կազմակերպել ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի։
Երաժիշտը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց իր փողոցային ելույթի ընթացքում կոչ է արել ազատ արձակել ավստրալացուն՝ կատարելով Wish You Were Here կուլտային կոմպոզիցիան:
«Ջուլիան Ասա՛նժ, մենք քեզ հե՛տ ենք: Ազատությու՜ն Ջուլիան Ասանժին»,- հայտարարել է Ուոթերսը՝ ԱՄՆ-ին WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնման դեմ հանրահավաքի մասնակիցների հավանության բացականչությունների ներքո, որը, նրա խոսքով՝ փակի տակ է պահվում օրական 23 ժամ։
Tonight I joined Roger Waters in a unique event outside the Home Office in London. Roger sang 'Wish You Were Here' in solidarity with Julian Assange. Watch the livestream here …https://t.co/lBQmSmHMnE
— John Pilger (@johnpilger) September 2, 2019