Այսօր ՝ Նոյեմբերի 2-ին, Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլիին»։
Մրցավեճը կայացավ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Նիկոլա Ձանոլոն։ «Գայլերի» հաջողությունը 55-րդ րոպեին կրկնապատկեց Ժորդան Վերետուն։ Հյուրերից Միլիկը 72-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը։
Այսպիսով ՝ «Ռոմա» – «Նապոլի» ՝ 2։1
https://www.youtube.com/watch?v=D6rYPNpwZo8