Դիեգո Ֆորլանը խոսել է իր նախկին խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի մասին և նրան անվանել է էգոիստ:
«Ռոնալդուն, ի տարբերություն Բեքհեմի, էգիոստ էր հանդերձարանում: Կրիշտիանուն միշտ ցանկանում էր գտնվել հայելու մոտ: Նա ամբողջ օրն անցկացնում էր հայելու դիմաց»,- Ֆորլանի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
Նշենք, որ Ֆորլանը 2002–2004 թվականներին է հանդես եկել ՄՅՈւ-ի կազմում: «Յունայթեդի» կազմում նա դարձել է 118 գոլի հեղինակ: