fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն Ռեալին առաջարկ է արել

ՊՍԺ-ն «Ռեալին» առաջարկություն է արել Նեյմարի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը մադրիդցիներին առաջարկել է իրենց տրամադրել Վինիսիուս Ժունիորի ու Ռաֆայել Վարանի տրանսֆերները, փոխարենը ստանալ Նեյմարին։ Բայց «Ռեալին» այս առաջարկը դուր չի էկել, քանի որ Վինիսիուսին ու Վարանին Մադրիդում համարում են անփոխարինելի։

Նշվում է, որ առաջիկա օրերին կարող է Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցությունները արագացվեն՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից։ Գործարքում կարող են ընդգրկվել Խամես Ռոդրիգեսը և Կեյլոր Նավասը։ Նշվում են նաև Իսկոյի ու Բենզեմայի անունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ