Քրիշտիանու Ռոնալդուն եւ Jacob & Co-ն իրենց համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի՝ թողարկելով լյուքս դասի բացառիկ ժամացույցներ։
Ֆուտբոլիստի եւ Յակոբ Արաբոյի՝ Jacob & Co.-ի հիմնադրի հարաբերությունները վերջին երկու տասնամյակում ամրապնդվել են։ Այն, ինչ սկսվել է որպես ընկերություն, երբ Ռոնալդուն դեռ երիտասարդ ֆուտբոլային վունդերկինդ էր, այժմ վերաճել է գործնական համագործակցության, որը միավորում է սպորտի եւ ժամացույցների աշխարհի երկու նշանավոր անունները։
Այդ համագործակցության նշանակալի նախագծերից մեկը Twin Turbo Furious Baguette-ն է՝ ինքնատիպ ժամացույց, որն անձամբ Քրիշտիանու Ռոնալդուին է հանձնել ինքը՝ Յակոբ Արաբոն։ Այդ ժամացույցը գնահատվում է տպավորիչ գումարով՝ 1,3 մլն դոլար, եւ արտացոլում է ուշադրությունը դետալների եւ կատարելության հանդեպ։