«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի Instagram-ի էջը մարզիկների էջերի մեջ ամենաթանկն է 2019 թվականին։ Նրա էջով մեկ հրապարակումը 875 հազար եվրո արժե։ Ընդհանուր վիճակագրությամբ՝ Ռոնալդուն ինստագրամյան հայտնիությամբ երրորդն է։
Երկրորդ տեղում «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարն է։ Նա իր էջում մեկ գովազդային հրապարակման համար ստանում է 648 հազար եվրո։ Երրորդը «Բարսելոնա»-ի հարձակող Լիոնել Մեսսին է, որը աշխատում է 581 հազար եվրո մեկ հրապարակման համար։ Իսկ չորրորդ տեղում «Մանռեսթեր Յունայթեդ»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Դեյվիդ Բեքհեմն է։
Տասնյակի մեջ են նաև Ռոնալդինյոն, Գարեթ Բեյլը, Զլատան Իբրահիմովիչը և Լուիս Սուարեսը։