«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մտածելով իր ընտանիքի ապագայի մասին, արդեն կտակ է գրել:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, իր մահից հետո պորտուգալացին ողջ կարողությունը կթողնի դստերը և կնոջը՝ Ջորջինա Ռոդրիգեսին:
Ռոնալդուն Լիսաբոն է մեկնել, որտեղ հանդիպել է իր փաստաբանների հետ և քննարկել փաստաբանական բոլոր նրբությունները:
«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի ներկայիս կարողությունը գնահատվում է 300 միլիոն եվրո, սակայն այն շարունակում է աճել: