Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե ինչպես է առաջացել իր «Սուուու» բացականչությունը, որը նա հաճախ է կիրառում գոլը տոնելու ժամանակ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Ֆուտբոլիստը նշել է, որ նա առաջին անգամ կիրառել է դա Չելսիի դեմ խաղում:
«Ես ԱՄՆ-ում էի և մենք խաղում էինք Չելսիի դեմ: Ես իրոք չհասկացա, թե ինչպես առաջացավ գոլը տոնելու այդ ձևը: Ես պարզապես գոլ խփեցի, վազեցի և գոռացի Սուուուու:
Դրանից հետո ես սկսեցի կիրառել դա: Եվ հաճախ էի տեսնում, որ երբ մարդիկ ինձ նկատում են, այդպես են անում: Ինձ իսկապես ուրախացրեց այն, որ մարդիկ հիշում են ինձ այդ շարժումով և շարունակեցի կիրառել այն», – պատմել է ֆուտբոլիստը: